info@siun.am, (+374) 96 40-16-16

Մեր ծառայությունները


Ապրանքներ

ՍԻՈւՆ ՍՊԸ-ն, համագործակցելով բժշկական սարքավորումներ արտադրող առաջատար ընկերությունների հետ, Հայաստան է ներմուծում գերժամանակակից ապրանքներ, որոնց շնորհիվ Դուք մեկ քայլ առաջ կլինեք Ձեր մրցակիցներից: Մեր ապրանքատեսականին ներառում է նորագույն սարքավորումների լայն շրջանակ, որոնք նախատեսված են բժշկական տարբեր ուղղությունների համար: Մենք առաջնահերթությունը տալիս ենք թվային տեխնոլոգիաներին եւ նորարար լուծումներով սարքավորումներին, որոնք կհեշտացնեն Ձեր աշխատանքը:

Տեխսպասարկում

Ժամանակակից բժշկական սարքավորումները որքան հարմարավետ, նույնքան էլ «քմահաճ են» եւ պահանջում են առանձնահատուկ մոտեցում: Որպեսզի սարքավորումները հնարավորինս երկար եւ անխափան ծառայեն Ձեզ եւ Ձեր պացիենտներին, անհրաժեշտ է ապահովել դրանց ժամանակին եւ որակյալ տեխսպասարկումը: ՍԻՈՒՆ-ն առաջարկում է բժշկական սարքավորումների պրոֆեսիոնալ տեխսպասարկման ծառայություն, որն իրականացնում են բարձր որակավորում ունեցող ինժեներները: Ստացե՛ք որակյալ սպասարկում՝ ժամանակին եւ մատչելի գներով:

Խորհրդատվություն

Ժամանակակից բժշկական սարքավորումներ ունենալը դեռ բավարար պայման չէ ճշգրիտ ախտորոշման եւ բուժման համար: Անհրաժեշտ է տիրապետել դրանց ճիշտ եւ նպատակային կիրառման հմտություններին, որոնք երբեմն խիստ տեխնիկական գիտելիքներ են պահանջում: ՍԻՈՒՆ-ն առաջարկում է պրոֆեսիոնալ խորհրդատվություն, որի ընթացքում մեր որակավորված մասնագետները կցուցադրեն սարքավորումների բոլոր գործառույթները, օգտագործման տեխնիկան եւ աշխատանքի նրբությունները:

Մեր գործընկերները


Նորություններ


1/2 - ցուցադրել ավելին

Բաժանորդագրություն